Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«1-03»-ը օրական շուրջ 448 կանչ է ստանում

«1-03»-ը օրական շուրջ 448 կանչ է ստանում

«Շտապ օգնության» «1-03» ծառայությունը միայն նախօրեին ստացել է 448 կանչ: Այս մասին այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շտապ օգնության» «1-03» ծառայության փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը:


Նրա խոսքով, օրական մոտավորապես այդքան ահազանգեր է ստանում ծառայությունը: Հիմնականում, ծառայության փոխտնօրենի փոխանցմամբ, գրանցվում են հիպերտոնիկ, սիրտ-անոթային հիվանդություններին վերաբերող կանչեր. կանչերի մի մասն էլ մանկական հասակի բնաչության «գանգատով» է գրանցում: Իսկ սեզոնային կանչերի վերաբերյալ մասնագետը նշեց, որ անհանգստանալու առիթներ  չեն եղել: «Ցրտերը նոր ես սկսվել: Դեռ սպասել է հարկավոր, արդյունքը հետո կերևա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է վերջերս հանրապետությունում հաճախակի գրանցվող թունավորման դեպքերին, ապա «1-03» ծառայությունը այդպիսի ահազանգեր չի գրանցել: «Թունավորման դեպքեր, եթե լինեն էլ, մենք հիվանդին տանում ենք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Բայց այդպիսի զանգեր չկան, գուցե հիվանդներին սեփական միջոցներով միանգամից այդ հիվանդանոց են տանում»,-ասաց Ն. Ժամկոչյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս (06.08.2010) Panorama.am-ի հետ զրույցում ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշել էր, որ ծառայության կանչերը հենց տարվա սկզբից 2009-ի համեմատ ավելացել են ու մինչև օգոստոս` անցյալ տարվա համեմատ այս տարի 1300-1500 ավելի կանչ է գրանցվել:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ